«Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Հայաստանում:
Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Ալեքսանդր Կարապետյանը կհեռանա «Տամբովից» և կտեղափոխվի «Արարատ-Արմենիա»:
Հայ հարձակվողն առաջիկայում պայմանագիր կստորագրի Հայաստանի չեմպիոնի հետ:
Կարապետյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: