Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց «Ատալանտային»:
Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին. աչքի ընկավ Կրիստիան Ռոմերոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Իոսիպ Իլիչիչն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: 77-րդ րոպեին Դուվան Սապատան հաշիվը դարձրեց խոշոր:
«Ատալանտան» հավաքեց 36 միավոր ու բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Միլանը» 43 միավորով առաջին հորիզոնականում է: