Sky Sport Italia-ն և Corriere dello Sport-ը պնդում են, որ «Ռոման» պատրաստվում է բաժանվել թիմի հարձակվող Էդին Ջեկոյից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստը կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ: Վերջինս էլ նրան հեռացրել է թիմից:
Նշվում է, որ «Ռոման» ՊՍԺ-ին փոխանակում է առաջարկել: Ջեկոյի տրանսֆերի դիմաց «հռոմեացիները» ցանկանում են ստանալ ֆրանսիական ակումբի հարձակվող Մաուրո Իկարդիին:
Հիշեցնենք, որ Ջեկոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»: