TotalFootball.am


23.01.21 19:59

[ՎԻԴԵՈ] Խելահեղ վերջաբան. «Ռոման» հաղթանակ կորզեց «Սպեցիայից»


Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում «Ռոման» սեփական հարկի տակ վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Սպեցիայից»: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով:

17-րդ րոպեին հաշիվը բացեց Բորխա Մայորալը: 7 րոպե անց Ռոբերտո Պիկկոլին հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Մայորալը դուբլ ձևակերպեց: 55-րդ րոպեին Կարսդորպը մեծացրեց «գայլերի» առավելությունը: Բայց գրեթե անմիջապես Դիեգո Ֆարիասը կրճատեց տարբերությունը:

Հանդիպման վերջնամասում Դանիելե Վերդեն հավասարեցրեց հաշիվը՝ 3-3: Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն ավելացված ժամանակում Պելլեգրինին հաղթանակ պարգևեց «Ռոմային»:

«Ռոման» 37 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողնում այս հանդիպումը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6