Քիչ անց՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը:
Արդեն հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել թիմի հայտացուցակից և չի մասնակցի այս խաղին:
«Ռոմա»- Պաու Լոպես, Իբանյես, Սմոլինգ, Կումբուլա, Կարսդորպ, Վերետու, Վիլյար, Պելեգրինի, Սպինացոլա, Կառլես Պերես, Մայորալ: