«Ռոմայում» կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել:
Անցկացված վերջին թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Վարակվածները, սակայն, ոչ թե ֆուտբոլիստներ են, այլ ակումբի աշխատակիցներ, որոնք անմիջապես մեկուսացվել են:
Այս պահին թիմը սպասում է նոր ՊՇՌ թեստերի արդյունքներին, որոնք հանձնել են «Սպեցիայի» հետ խաղին ընդառաջ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» այսօր՝ հունվարի 23-ին, սեփական հարկի տակ կընդունի «Սպեցիային»: Խաղի մեկնարկը՝ 18:00-ին: