Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի այսօր կայանալիք «Սպեցիայի» հետ խաղը:
Հայ ֆուտբոլիստը չի հայտնվել «գայլերի» հայտացուցակում: Նախախաղային ասուլիսի ժամանակ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել էր, որ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է:
Հենրիխը մկանային խնդիրներ ունի և բաց կթողնի այս հանդիպումը:
Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի «Ռոմա»-«Սպեցիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: