Բժիշկ Լեոպոլդո Լուկեն, որը Դիեգո Մարադոնային բուժած բժիշկն է, մեղադրվում է որոշ կարևոր փաստաթղթերում լեգենդար արգենտինացու ստորագրությունը կեղծելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը՝ Մարադոնայի կեղծ ստորագրությամբ փաստաթղթերը հայտնաբերվել են բժիշկ Լուկեի տան և գրասենյակի խուզարկման ժամանակ: Կալլգրաֆիական փորձաքննությունից հետո կեղծարարության փաստը հաստատվել է:
Լեոպոլդո Լուկեն ներառվել է Մարադոնայի մահվան մեջ կասկածվողների թվում: Հիշեցնենք՝ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին: Մահվան պաշտոնական պատճառը նշվում է սրտի կանգը: