«Լեյպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանը «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուն է: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չշարունակել աշխատանքը Ֆրենկ Լեմպարդի հետ:
Հաղորդվում է, որ ամռանը «Չելսին» կփորձի պայմանագիր ստորագրել Նագելսմանի հետ:
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Լեյպցիգը» չի ցանկանում բաց թողնել Նագելսմանին: