«Ռոմայում» լարված իրավիճակ է: Թիմում կոնֆլիկտ է հասունանում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ Էդին Ջեկոն և Լորենցո Պելեգրինին պահանջել են Պաուլո Ֆոնսեկայից թիմ վերադարձնել մենեջեր Ջանլուկա Գոմբերին:
Վերջինիս հեռացրել էին «Սպեցիայի» դեմ խաղից հետո: Չնայած «Ռոման» պարտվեց, սակայն հաղթելու դեպքում, միևնույնն է, տեխնիկական պարտություն կստանար, քանի որ 6 փոփոխություն էր կատարել:
Դրա համար ակումբը հեռացրել էր Գոմբերին:
Նշվում է, որ այսօր «Ռոմայի» մարզաբազայում լարված մթնոլորտ է եղել:
Ջեկոն և Պելեգրինին խոսել են ամբողջ թիմի անունից և պահանջել Գոմբերի վերադարձը:
Ֆուտբոլիստները նաև քննարկել են թիմի վատ ելույթներն ու տակտիկական հարցերը գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ: