«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստները լարված հարաբերությունների մեջ են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Այս մասին հայտնել է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը:
«Մի շարք խնդիրներ վկայում են, որ Զիդանը ժամանակը «Ռեալում» մոտենում է ավարտին: Նրա մտքերը չեն հասնում ֆուտբոլիստներին:
Խաղացողներից ոմանք, որոնք մասնակցել են «Ալկոնյանոյի» հետ գավաթային խաղին, պատմում էին, որ Զիդանն արդեն 2-3 ամիս է չի շփվում իրենց հետ: Ֆրանսիացին անտեսում է նրանց»,- ասել է Դիասը:
Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտվեց 10 հոգով մնացած «Ալկոնյանոյին», որը հանդեսէ գալիս Սեգունդա Բ-ում՝ Իսպանիայի երրորդ դիվիզիոնում: