«Ռոմայի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ապագայի վերաբերյալ:
Պորտուգալացի մասնագետը կշարունակի աշխատանքը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն նրա հանդեպ վստահությունն անսահման չէ: Այս մասին հայտնում է II Messaggero-ն:
Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» ղեկավարությունը կորցրել է վստահությունը Ֆոնսեկայի հանդեպ:
Առաջիկա խաղերում միայն հաղթանակը բավարար չի լինի, որպես Ֆոնսեկան պահպանի իր աշխատանքը: Թիմը պետք է ցույց տա, որ պատրաստ է դուրս գալ այս իրավիճակից:
Այնուամենայնիվ, եթե ոչ ավելի շուտ, ապա մրցաշրջանի ավարտից հետո Ֆոնսեկան կհեռանա «Ռոմայից»: