«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Ալկոյանոյից» կրած պարտության մասին (1:2):
«Մենք փորձում էինք հաղթել, տղաներն ամեն ինչ արեցինք խաղադաշտում: Մենք լավ պահեր ունեինք, սակայն երբ դրանք չի ստացվում իրագործել, տեղի է ունենում այն, ինչ տեսանք:
Պատասխանատվությունը վերցնում է իմ վրա: Տղաները փորձում էին հաղթել: Բայց սա ֆուտբոլ է: Մենք պետք է հաղթենք այս լիգաների թիմերին:
Ես հանգիստ եմ: Սա խայտառակություն չէ: Մենք կշարունակենք աշխատել»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: