«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Սուպերգավաթի՝ «Նապոլիի» հետ խաղում խփեց իր կարիերայի 760-րդ գոլը: Պորտուգալացի ռմբարկուն գերազանցեց չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանի բացարձակ ռեկորդը գոլերի քանակով:
Հանդիպման 64-րդ րոպեին Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը՝ աչքի ընկնելով անկյունայինի իրացումից հետո: Լիսաբոնի «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի», ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում 1036 խաղ է անցկացրել:
Յոզեֆ Բիացը 1931-ից 1955 թվականներին 759 գոլ է խփել: