«Ռոման» տեխնիկական պարտություն կստանա առանց այդ էլ պարտված խաղում: Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ռոման» լրացուցիչ ժամանակում 2:4 հաշվով պարտվեց «Սպեցիային» և լքեց պայքարը:
Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան այս խաղում թույլատրելի 5 փոխարեն 6 փոփոխություն է կատարել, որի համար թիմին կարող է տեխնիկական պարտություն գրանցվել:
ՖԻՖԱ-ն թույլատրում է հավելյալ փոփոխություն կատարել լրացուցիչ ժամանակում, սակայն Իտալիայի գավաթի կանոնակարգում դա ամրագրված չէ: