Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել:
Էդեգորը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2015 թվականին «Ստրեմսգոդսետ» ակումբից: Նորվեգացին 2017-2018 թվականը վարձավճարով անցկացրել է «Հերենվենում», 2018-19-ին եղել է «Վիտեսում»: Անցած մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Ռեալ Սոսյեդադում»:
2020/21 մրցաշրջանում 9 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ խաղադաշտում անցկացնելով 367 րոպե: