«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 1-ին տուրից հետաձգված՝ «Ասթոն Վիլլայի» հետ խաղին ընդառաջ պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանում «քաղաքայինների» հնարավոր ձեռքբերումների մասին:
«Մենք ոչ մի գործարք չենք անելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մենք այդ հարցը չենք քննարկել ղեկավարության հետ, բայց «Ման. Սիթին» 2020/21 մրցաշրջանը կավարտի այն ֆուտբոլիստներով, որոնք հիմա կան մեր տրամադրության տակ», - իսպանացու խոսքերն է մեջբերել Goal-ը: