«Բարսելոնան» կբողոքարկի թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկման մասին որոշումը: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ արգենտինացին 2 խաղով որակազրկվել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկի» հետ խաղի 120-րդ րոպեին ստացած կարմիր քարտի համար:
Հաղորդվում էր, որ Մեսսիին կարող են որակազրկել մինչև 12 խաղով: