Ցյուրիխում կայացել է աշխարհի Ակումբային առաջնության վիճակահանությունը: Մրցաշարը կկայանա փետրվարին, Քաթարում:
Չեմպիոնների լիգան հաղթած «Բավարիան» մրցաշարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից: Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճելու նաև Լիբերտադորեսի Գավաթի չեմպիոնը, որը դեռ հայտնի չէ:
Քառորդ եզրափակչում կխաղան՝ «Տիգրես» (Մեքսիկա) - «Ուլսան» (Հարավային Կորեա) «Ալ-Դուխաիլ» (Քաթար) - «Ալ-Ահլի» (Եգիպտոս):
«Բավարիան» կսիաեզրափակչում կխաղա «Ալ-Դուխաիլ»/«Ալ-Ահլի» զույգի հաղթողի հետ: Իսկ Լիբերտադորեսի Գավաթի հաղթողը կմրցի «Տիգրես»/«Ուլսան» զույգի հաղթողի հետ:
Առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 7-ին, իսկ երկրորդը փետրվարի 8-ին: