«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս պայմանագիր չի ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է Sky-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆուտբոլիստը դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան:
«Ռեալը» շահավետ առաջարկ է արել Ալաբային, սակայն վերջինս բանակցում է նաև մանչեսթերյան գրանդ ակումբների և ՊՍԺ-ի հետ:
Նշվում է, որ Ալաբան վերջնական որոշում կկայացնի գարնանը: