Պետրոս Ավետիսյանը հեռացել է «Տոբոլից»: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:
Ավելիսյանը «Տոբոլին» էր միացել նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Անցկացրած 12 խաղում նա դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Տոբոլը» շնորհակալություն է հայտնել Ավետիսյանին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: