«Միլանի» նորեկ Մարիո Մանջուկիչն ընտրել է խաղային համարը: Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, խորվաթ հարձակվողն առաջիկայում պաշտոնապես կներկայացվի որպես «Միլանի» ֆուտբոլիստ:
Նա «ռոսոներիների» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, որն ազատ էր մնացել Կշիշտոֆ Պյոնտեկի հեռանալուց հետո: