«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Կալյարիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո հաստատել է, որ թիմին է միացել Մարիո Մանջուկիչը:
«Մարիան պայմանագիր է ստորագրել և կմիանա «Միլանին»: Այնպես որ մենք երկուսով կվախացնենք մրցակիցներին»,- ասել է Իբրահիմովիչը Sky-ի հետ զրույցում:
«Միլանը» դեռևս չի հայտարարել տրանսֆերի մասին: