«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ռեալ»:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան ակումբն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը ավստրիացի պաշտպանի հետ:
28-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում է անցել մադրիդյան ակումբի բժշկական շտաբի աշխատակցի ներկայությամբ: