«Ռոմայի» նախկին հարձակվող ներկայումս Roma TV-ի մեկնաբան Ռուջերո Ռիցիտելին խոսել է «Լացիոյի» դեմ սպասվող դերբիի մասին:
«Ուրբաթ օրը մենք ընկերական հանդիպում կանցկացնենք փոքրիկ թիմի դեմ: Դա ինձ չի անհանգստացնում: Մենք խնդիրներ ենք ունենում մեծ թիմերի հետ խաղերում»,- ասել է Ռիցիտելլին Roma TV-ի եթերում:
Այս խոսքերը «Լացիոյի» երկրպագուների շրջանում մեծ դժգոհություն են առաջացրել: