«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Տորինոյի» հետ խաղի սպասելիքներից: Ըստ մարզչի՝ խաղին կարող է մասնակցել նաև Զլատան Իբրահիմովիչը, որն ապաքինվել է վնասվածքից:
«Հաշվի առնելով մեր հոգեբանությունը և հաղթանակի ցանկությունը՝ մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղ: Մենք երիտասարդ խաղացողներ ունենք ու հեղինակավոր ակումբ: Մեր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: Բայց մեզ սպասում է ուժեղ մրցակից:
Հիմա ֆուտբոլիստների վնասվածքների հետ կապված մեր վիճակը դարձել է ավելի լավ, բայց դեռ բոլորը չէ, որ սկսել են մարզվել: Կընտրենք նրանց, ովքեր կկարողանան խաղալ արդեն վաղը:
Խաղը կարևոր կլինի Զլատանի համար: Գլխավորը, որ նա արդեն վերականգնվել է: Նա պետք է խաղային ռիթմ գտնի, նա խաղաժամանակ կստանա», - Պիոլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: