Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել թիմի ավագ Սերխիո Ռամոսի պայմանագիրը երկարաձգելու հետ կապված իրավիճակի մասին:
Իսպանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Պաշտպանն արդեն ակնարկել է, որ մտադիր է մնալ մադրիդյան ակումբում, բայց առայժմ կողմերը չեն ստորագրել նոր պայմանագիր:
«Ռամոսն արդյունքում կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը: Բայց եթե դա տեղի չունենա, ապա երկու կողմն էլ սխալ թույլ կտան: Նույնպիսի իրավիճակ էլ եղավ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այն ժամանակ «Ռեալը» մնաց առաջ Չեմպիոնների լիգայի, իսկ Կրիշտիանուն՝ առանց «Ոսկե գնդակի»», - Վալդանոյի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: