TotalFootball.am


11.01.21 22:00

Լևանդովսկին հիշել է՝ ինչպես էր անընդհատ վճարում Կլոպին գրազի պատճառով


«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է «Լիվերպուլի» այժմյան գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: Լևանդովսկին ու Կլոպը միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:

«Յուրգենն ինձ համար ոչ միայն հոր պես էր: Երբ նա մարզիչ էր, երբեմն հիշեցնում էր չար ուսուցչի: Եվ այս դեպքում ես խոսում եմ դրական նոտայով:

Նա երբեք չէր մոռանում, որ մենք մարդիկ ենք, իսկ ֆուտբոլը երկրորդ տեղում է: Ես հիշում եմ՝ ինչպես մի անգամ՝ ուիք-էնդից հետո մենք նստած էինք հանդերձարանում: Եվ գիտեք, կա այսպիսի դասական հնարք: Երբ ֆուտբոլիստը խմել է, փորձում է շատ սխտոր ուտել, որ ալկոհոլի հոտը չզգացվի: Յուրգենը մտավ հանդերձարան ու սկսեց հոտոտել: Ի վերջո ասաց. «Ես ինչ-որ բան եմ զգում: Դա սխտո՞ր է»:

Իհարկե, նա գիտեր, թե ինչի հոտ է: Եվ մենք գիտեինք, որ նա գիտեր: Բայց նա պարզապես հարցը թողեց օդից կախված ու դուրս եկավ: Հետո մենք պարզապես նայեցինք իրար ու ծիծաղեցինք: Մենք դաս քաղեցինք. երբեք մի փորձիր խաբել Կլոպին: Նա չափազանց խելացի է:

Երբ դեռ նոր էի եկել Գերմանիա, լեզուն չգիտեի: Յուրգենն ինձ օգնեց ադապտացվել: Մենք նրա հետ գրազ ունեինք: Եթե ես 10 գոլ էի խփում մարզման ժամանակ, նա ինձ 50 եվրո էր տալիս: Եթե չէի խփում 10 գոլ, ես էի նրան տալիս 50 եվրո: Առաջին շաբաթներին գրեթե միշտ վճարում էի: Նա անընդհատ ծիծաղում էր: Բայց մի քանի ամիս անց իրավիճակը փոխվեց: Մի օր նա ասաց. «Լավ, հերիք է: Հիմա դու պատրաստ ես»», - Լևանդովսկու խոսքերն է մեջբերել Liverpool Echo-ն՝ հղում անելով Players Tribune-ին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6