Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոն հաստատել է «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի մոտակա տեղափոխությունը:
«Գործարքը դեռ կնքված չէ, բայց այո, մենք բանակցություններ ենք վարում նրան ձեռք բերելու շուրջ», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերում»:
Հաղորդվում էր, որ ֆրանսիացուն ձեռք են բերելու որպես Դիեգո Կոստային փոխարինողի: Դեմբելեն մադրիդյան ակումբ է տեղափոխվելու վարձակալությամբ՝ հետագա գնման իրավունքով: Տրանսֆերի արժեքը կկազմի 33 միլիոն եվրո: