«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 15-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 20-րդ գոլը:
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, 32-ամյա լեհը դարձավ Գերմանիայի առաջնության պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է մեկնարկային 20 խաղում 15 գոլ խփել:
Ավելի վաղ նման արդյունք գրանցել էր մյունխենցիների նախկին հարձակվող Գերդ Մյուլլերը՝ 1968-69 թթ. մրցաշրջանում: