«Յուվենտուսի» հարձակող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում (3:1):
Այս գոլը դարձավ 15-րդը պորտուգալացի հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում:
Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որը թոփ 5 լիգաներում 15 մրցաշրջան անընդմեջ (սկսած 2006-07 թթ. մրցաշրջանից) դառնում է 15 և ավելի գոլի հեղինակ: