«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում (3:1):
Այս գոլը դարձավ 759-րդը Ռոնալդուի համար հավաքականի և ակումբային կարիերայի պաշտոնական խաղերում:
Squawka-ն, ESPN-ը և մի շարք այլ աղբյուրներ նշում են, որ այս ցուցանիշով պորտուգալացին հավասարվեց Ավստրիայի և Չեխոսլովակիայի նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին: Սա համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ է:
Նրանց հաջորդում է Պելեն, որը խփել է 757 գոլ:
Տարբեր աղբյուրներում, ֆուտբոլիստների խփած գոլերի քանակը տարբերվում է:
Օրինակ՝ Rec. Sport. Soccer Statistics Foundation-ի (RSSSF) տվյալներով՝ Բիցանը խփել է 805 գոլ, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն՝ 772, իսկ Պելեն՝ 767: