Կրոսբիում՝ Մերսիսայդ կոմսության «Ռոսսետ Պարկ» մարզադաշտում կայացավ Անգլիայի Գավաթի 3-րդ փուլի՝ «Մարին» - «Տոտենհեմ. խաղը: Հանդիպումն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով:
Ինչպես հաղորդում է Squawka Football թվիթերյան էջը՝ կիսապաշտպան Ալֆի Դեվայնը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղում գոլ է խփում «Տոտենհեմի» կազմում: Գոլի պահին նա 16 տարեկան, 163 օրական էր:
Դեվայնը դարձավ նաև «խցանների» կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ դեբյուտանտը 16 տարեկան, 5 ամսական և 9 օրական հասակում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Դեյն Սկարլետին, որը գրեթե 3 ամսով մեծ էր իր նորամուտի պահին: Նրա նորամուտը եղել է ամիս ու կես առաջ՝ ԵԼ-ի շրջանակում՝ «Լուդոգորեցի» դեմ խաղում:
Alfie Devine becomes Tottenham’s youngest ever goalscorer in a competitive game.
— Squawka Football (@Squawka) January 10, 2021
16 years and 163 days old.pic.twitter.com/r7UhCWUo2p