Մադրիդի «Ռեալի» ու «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծիք է հայտնել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումմայի մասին: Իտալացին իր թիմին օգնեց հաղթել «Տորինոյին» Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակում:
«Ես կարծում եմ, որ Դոնարումման պետք է խաղա մեծ ավանդույթներ ունեցող ակումբում: Ես սխալվեցի: «Միլանն» ունի ավանդույթներ, բայց ես խոսում եմ թիմի մասին, որը հենց հիմա մեծ ազդեցություն ունի Եվրոպայում», - գրել է Կասիլյասը «Թվիթերի» իր էջում: