ՊՍԺ-ն մի քանի շաբաթ առաջ սկսել է նոր պայմանագրի շուրջ բանակցել թիմի հարձակվող Նեյմարի հետ:
Փարիզյան ակումբը պատրաստվում է մոտ ժամանակներս 28-ամյա բրազիլացուն առաջին առաջարկն անել պայմանագիրը երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդում է Telefoot-ը:
ՊՍԺ-ում լավատեսորեն են տրամադրված, քանի որ Նեյմարը ցանկանում է մնալ ակումբում: Բրազիլացու ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին: