Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Մորկամի» հետ ու տարավ վստահ հաղթանակ 4-0 հաշվով:
Լոնդոնյան թիմի կազմում գոլերը հեղինակեցին Մեյսոն Մաունտը, Տիմո Վերները, Կալլում Հադսոն-Օդոին ու Կայ Հավերցը:
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Բիրմինգեմին»: Գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան, որը դուբլ ձևակերպեց, և Ֆիլ Ֆոդենը:
Թիմերը դուրս եկան 4-րդ փուլ, որտեղ իրենց մրցակիցներին կիմանան վաղը՝ հունվարի 11-ին կայանալիք վիճակահանությունից հետո: