«Սևիլյայի» մամուլի ծառայությունը հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
««Սևիլյան» ու Լոպետեգին համաձայնության են հասել համագործակցությունը ևս 2 մրցաշրջանով երկարաձգելու մասին: Այդպիսով՝ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը», - ասված է ակումբի հայտարարության մեջ:
Անցած մրցաշրջանի արդյունքներով «Սևիլյան» 5-րդ տեղը զբաղեցրեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակում և հաղթեց Եվրոպա Լիգան: