«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ ակումբը չի նախատեսում որևէ մեկին գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ըստ մարզչի խոսքերի՝ այս մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների պատճառով ակումբը ստիպված կլինի բավարարվել այն ֆուտբոլիստներով, որոնք կան կազմում:
«Ձմեռային տրանսֆերնե՞ր: Այս տարի, հաշվի առնելով ամբողջ կատարվածը, մեզ համար չկա «Մենք ուզում ենք» բառը: Եկեք ազնիվ լինենք: Ես արդեն խոսել եմ ակումբի հնարավորությունների մասին: Ես կաշխատեմ այն ֆուտբոլիստների հետ, որոնք կան մեր տրամադրության տակ: Մոռացեք «Ինտերի»՝ տրանսֆերային շուկա դուրս գալու մասին», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: