«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղը (2-2):
«Ինձ համար դժվար է մեկնաբանել այս խաղը: Մենք լավ առաջին խաղակես ունեցանք, հետո նույն թիմը չէինք 15-20 րոպե: «Ինտերի» երկրորդ գոլից հետո մենք հանկարծ նորից վերագտանք մեզ: Ցավոք, երկրորդ խաղակեսի մեկնարկում այդ 15-20 րոպեները ճակատագրական եղան: Դա ֆիզիկական խնդիր չէր, քանի որ մենք խաղն ավարտեցինք նույն բարձր տեմպով, ինչ առաջին խաղակեսում էր:
Մեր թիմը երկրորդ խաղակեսում կորցրեց ինտենսիվությունը և ագրեսիվ չէինք, իսկ այդպես դժվար է «Ինտերի» պես մրցակցի դեմ, երբ մենք ի վիճակի չենք գրոհելու:
Մենք պետք է հասկանանք, որ կարող ենք նույն կերպ խաղալ ամբողջ 90 րոպեում՝ պահպանելով մեր անհատականությունն ու ինտենսիվությունը ամբողջ խաղի ընթացքում, քանի որ մենք չենք կարող մեզ սխալներ թույլ տալ այս որակի մրցակցի դեմ», - Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին: