Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Լորենցո Պելեգրինին: 56-րդ րոպեին Միլան Շկրինյարը հավասարեց հաշիվը: 63-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին առաջ մղեց «Ինտերին»: Հանդիպման 86-րդ րոպեին արդեն «Ռոման» վերականգնեց հաշվի հավասարությունը: Դաշտի տերերից աչքի ընկավ Ջանլուկա Մանչինին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը : Հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Ինտերը» 37 միավորով 2-րդն է, իսկ «Ռոման» 34 միավորով մնաց 3-րդ տեղում: