«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Լա Լիգայի 18-րդ տուրի «Օսասունայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիի մասին, որի ընթացքում ձյուն էր տեղում:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Օսասունայի» աշխատակիցներին, որոնք դաշտը փորձում էին լավ վիճակում պահել:
Ցավում ենք, որ Լա Լիգան այսպես վարվեց մեզ հետ: Գիտենք, թե ինչ պայմաններ էին: Իհարկե, կարող էին խաղալ, բայց ինքթիռն օդ բարձրացավ սառցակալած թռիչքուղու վրայով, իսկ հիմա էլ չենք կարողանում վերադառնալ տուն: Մենք մարդ ենք, իսկ սա ընդամենը՝ շոու:
Մենք արեցինք, այն ինչ խնդրել էին: Եթե չժամանեինք Պամպլոնա, ապա տեխնիկական պարտություն կստանայինք: Բայց չեմ կարծում, որ այսպես անվտանգ է, մենք խամաճիկ չենք, որոնք միշտ պետք է խաղան»,- Կուրտուայի խոսքն է մեջբերել Marca-ն: