«Յուվենտուսը» մոտ ժամանակներս կարող էհետագա գնման իրավունքով վարձակալության վերցնել «Նանատի» 19-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Աբդուլայե Դաբոյին: Այս մասին հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն երկուշաբթի՝ հունվարի 11-ին: Տեղափոխությունից հետո ֆուտբոլիստը հանդես կգա «Յուվեի» երիտասարդական թիմում: