Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Ալավեսին» Պրիմերայի 11-րդ տուրի խաղում: «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում խաղն ավարտվեց 1-2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին: Նաչոն սեփական տուգանայինում ձեռքով խաղաց, ինչի համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Լուկաս Պերեսը: 49-րդ րոպեին «Ալավեսը» կրկնապատկեց առավելությունը: 86-րդ րոպեին «Ռեալին» հաջողվեց 1 գնդակ ետ բերել. աչքի ընկավ Կազեմիրոն:
«Ալավեսը» հավաքեց 13 միավոր ու զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: «Ռեալը» 17 միավորով 4-րդն է: