ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Բարնլիին»:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ռիյադ Մահրեզը: Ալժիրցին այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Մեկական անգամ աչքի ընկան Բենժամեն Մենդին ու Ֆեռան Տոռեսը:
Այս հաղթանակից հետո «Սիթին» 15 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: «Բարնլին» 17-րդ տեղում է: