TotalFootball.am


28.11.20 21:27

Հաքերները շանտաժի են ենթարկում, պետությունը՝ սպառնում տուգանքով. կիբերհարձակում ՄՅՈՒ-ի վրա


Մի շաբաթ առաջ պարզ է դարձել, որ կիբեր-լրտեսները կոտրել են «Մանչեսթեր Յունայթեդը»: Այն ժամանակ ակումբը փորձել էր հանգստացնել բոլորին, այդ թվում՝ ներդրողներին: Նրանք վստահեցրել էին, որ ակումբի մեդիաալիքներն ու կայքը չեն տուժել, երկրպագուների և գնորդների անձնական տվյալների արտահոսքի մասին փաստեր էլ չկան:

Ըստ Daily Mail-ի տեղեկությունների՝ իրականում ակումբում իրավիճակը գնահատում են «պոտենցիալ պայթյունավտանգ»: Հանցագործները սպառնում են համացանցում տարածել տեղեկություններ, որոնք հարված կհասցնեն ՄՅՈՒ-ին: Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնը հայտարարել է, որ օգնում է ակումբին խնդրի լուծման հարցում:

ՄՅՈՒ-ն շանտաժի է ենթարկվել, սակայն պահանջվող գումարը հայտնի չէ: Կարծես՝ խոսքրը միլիոնավոր ֆունտերի մասին է: Սակայն եթե ակումբը հանկարծ որոշի վճարել հաքերներին, ապա կենթարկվի հսկայական տուգանքի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից: ՄՅՈՒ-ն ընդգրկված է նյու-յորքյան ֆոնդային բիրժայում, ուստի ղեկավարվում է ամերիկյան օրենքներով:

Եվս մի տուգանքի «Յունայթեդը» կարող է ենթարկվել հայրենիքում. երկրպագուների տվյալների պաշտպանության խախտման փաստն ապացուցվելու դեպքում: Մեծ Բրիտանիայի տեղեկությունների դեպարտամենտի կողմից պատժի չափը կարող է հասնել մինչև 18 միլիոն ֆունտի: ԱՄՆ-ի ֆիննախի կողմից պատժի չափը կարող է հասնել 15 միլիոն ֆունտի:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0