«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ կցանկանար մի օր դառնալ կատալոնական ակումբի նախագահը:
«Առաջիկա ընտրություններին չեմ կարող առաջադրվել, քանի որ դեռևս ֆուտբոլիստ եմ: Ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա ապագայում: Ես կապված եմ «Բարսելոնայի» հետ, այս ակումբի մեծ երկրպագու եմ: Ուզում եմ հնարավորություն ունենալ՝ օգնելու իմ սրտի ակումբին ինչով կարող եմ: Կարծում եմ՝ ես պատրաստված եմ այն բանին, որ ապագայում դառնամ «Բարսելոնայի» նախագահը: Հակառակ դեպքում պարզապես չեմ տեղաշարժվի: Այդ հարցը կորոշեմ ապագայում: Այդ հարցը կորոշեմ ապագայում, դա իմ երազանքն է, բայց չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք իրագործել այն», - Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն: