«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին: Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն:
Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում և հունվարի մեկից Մեսսին կարող է սկսել բանակցել այլ ակումբների հետ:
Մեսսիին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Մանչեսթեր Սիթին» է: Նշվում է, որ «Չելսին» նույնպես միացել է Մեսսիի համար պայքարին և պատրաստ է առաջարկ կատարել արգենտինացուն: