«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Ըստ աղբյուրի՝ իսպանացի կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»:
Հաղորդվում է, որ «զինագործները» կարող են վարձակալել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 7 խաղի: