TotalFootball.am


27.11.20 23:00

«Կկարոտեմ քո գրկախառնությունները, հայրիկ». Մարադոնայի որդին հուզիչ գրառում է արել


Դիեգո Մարադոնա կրտսերը՝ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին, հրաժեշտ է տվել հորը:

Արգենտինացի ֆուտբոլիստը նոյեմբերի 25 մահացավ սրտի կանգից: Նա 60 տարեկան էր:

«Դու չես պատկերացնի, թե որքան երջանիկ էի ես քեզ հետ: Ես ինձ անպարտելի էի զգում, երբ դու կողքիս էիր: Եվ դու չես պատկերացնի, թե որքան եմ կարոտելու քո գրկախառնությունները, հայրիկ: Կկարոտեմ այն ժամանակները, երբ մենք նստում էինք ու միասին դիտում մեր սիրելի «Նապոլիի» խաղերը:

Իմ երեխանե՞րը: Ինչպես են նրանք մեծանալու առանց սիրող պապիկի՞: Խոստանում եմ, որ նրանք միշտ կհիշեն քեզ, կհարգեն քո հիշատակն ու կհպարտանան իրենց պապիկով:

Տար ինձ քեզ մոտ, երբ կգա իմ ժամանակը, քանի որ ես միշտ ցանկացել եմ լինել քո կողքին: Չէ՞ որ, երբ որդին հոր կողքին է, նրա համար ոչինչ վախենալի չէ:

Բարի ճանապարհ, իմ սրտի № 10: Ես սիրում եմ քեզ», - գրել է Մարադոնա կրտսերը «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0