«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
32-ամյա ֆուտբոլիստը ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի «Միտյուլանդի» դեմ խաղում դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:
Մրցանակի համար պայքարում էին նաև Ջեյդոն Սանչոն, Բրունո Ֆերնանդեշն ու Ռոբին Գոսենսը: